Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Երկրի կողքով հսկա աստղակերպ է անցել

 Երկրի կողքով հսկա աստղակերպ է անցել
13.10.2017 | 13:40

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով անցել է հսկա՝ 2012 TC4 աստղակերպը։ Մոտ 30 մետր տրամագիծ ունեցող աստղակերպն անցել է մեր մոլորակից 50 հազար կմ հեռավորության վրա։ «Տիեզերական հաշվարկներով՝ դա շատ մոտ է։ Համեմատության համար՝ Լուսինը գտնվում է 7 անգամ ավելի հեռու մեզնից»,- նշել են գիտնականները։ NASA-ի մասնագետները տեսանկարահանել են աստղակերպը։

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ